
Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 01.20-ին, Հայաստանի ատոմային էլեկտրաէներգիայի կայանը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը, այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին: