Լոս Անջելեսում կանխել են գեյ շքերթի վրա հարձակումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի ոստիկանությունը կանխել է գեյ շքերթի վրա հարձակումը: Հրազենով և քիմիական նյութերից պատրաստած պայթուցիկով զինված անձին բերման են ենթարկել, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը:

Զենքը և քիմիական նյութերը հայտնաբերելու համար ոստիկանությանն օգնել են Սանտա Մոնիկայի բնակիչները, որտեղ էլ բերման են ենթարկել 20-ամյա Ջեյմս Ուեսլի Գավելին:

Դեպքը տեղի է ունեցել Օռլանդոյի գեյ ակումբում իրականացված զանգվածային սպանությունից մի քանի ժամ անց:

Հաղորդվում է, որ ոստիկանությանը չի հաջողվել որևէ կապ գտնել Գավելի և Օռլանդոյում հարձակում իրագործած Օմար Մատինի միջև:




Լրահոս