Թուրքիան դեռևս չի մտել 21-րդ դար և ժամանակակից քաղաքակրթություն. Հունաստանի ԱԳՆ՝ Թուրքիայի հիստերիայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիան դեռևս չի մտել 21-րդ դար և ժամանակակից քաղաքակրթություն, ինչի մասին, նրա կարծիքով, վկայում է Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարում Ղուրան կարդալու որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Սուրբ Սոֆիայի տաճարում հունիսի սկզբից Ռամադանի ամսվա ընթացքում պետք է Ղուրան կարդան, և այդ գործընթացը պետք է հեռարձակվի պետական հեռուստաալիքներով:

Թուրքիայի որոշումը կտրուկ արձագանքի է արժանացել Հունաստանում:

«Նման որոշումները ցույց են տալիս, որ Թուրքիան դեռևս չի մտել 21-րդ դար և չի գտնվում մեր ժամանակների քաղաքակրթության մակարդակում»,-Mega հեռուստաալիքի հարցազրույցում ասել է Հունաստանի արտգործնախարարը:

«Ես խոսում եմ հարգալից և դիվանագիտական լեզվով՝ Թուրքիան ցույց է տալիս իր հիստերիան: Եվ  դրա համար նա պատճառներ ունի. Թուրքիան վատ հարաբերություններ ունի Եգիպտոսի, Իսրայելի հետ, պատմական տարաձայնություններ ունի Հայաստանի հետ, նա առճակատման մեջ է գտնվում Ռուսաստանի հետ: Լուծված չէ նաև Կիպրական հարցը»,-հավելել է Կոտզիասը:




Լրահոս