
Էյֆելյան աշտարակն այսօր երեկոյան կլուսավորվի ԱՄՆ-ի դրոշի գույներով՝ ի նշան ամերիկյան Օռլանդո քաղաքում հրաձգության արդյունքում զոհվածների հիշատակի: Այս մասին, ինչպես հայտնում է France Presse-ը, հայտարարել է Փարիզի քաղաքապետարանը:
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն հայտնել է նաև, որ քաղաքապետարանի շենքում բացի ԱՄՆ-ի դրոշից կկախվի նաև սեռական փոքրամասնությունների շարժման բազմագույն դրոշը:
Փարիզի քաղաքային խորհրդի նիստը կբացվի մեկ րոպե լռությամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքի Puls գեյ ակումբում զանգվածային սպանություն էր տեղի ունեցել, 50 մարդ էր սպանվել, ևս 53-ը հոսպիտալացվել էին: Հարձակման պատասխանտվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: