Հռոմի պապը Օռլանդոյի ահաբեկչությունը «սոսկալի կոտորած» է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը քննադատել է Օռլանդոյի ահաբեկչությունը, փոխանցում է Reuters-ը:

Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները՝ հղում անելով Վատիկանի հայտարարությանը, Ֆրանցիսկոսն այն «սոսկալի կոտորած» է անվանել:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա II-ը հայտարարել էր, որ «ցնցված է տեղի ունեցածով»:

Հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Հունիսի 12-ին ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում զանգվածային սպանություն էր տեղի ունեցել գեյ ակումբում, 50 մարդ էր սպանվել:




Լրահոս