Օռլանդոյի հրաձիգի նախկին կինը պատմել է ընտանեկան բռնության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օռլանդոյի գեյ ակումբում զանգվածային սպանություն իրագործած ամերիկաբնակ, աֆղանական ծագում ունեցող 29-ամյա Օմար Մատինի նախկին կինը նրան որպես հոգեպես անհավասարակշռված անձ է բնորոշել, գրում է The Washington Post-ը:

Կնոջ խոսքով, ում անունը անվտանգության նկատառումներից ելնելով չի հրապարակվում, պատմել է ընտանեկան բռնության մասին:

Նրանք ծանոթացել են 8 տարի առաջ համացանցով: Կինը որոշել է Ֆլորիդա տեղափոխվել և ամուսնանալ Մատինի հետ: Ամուսնացել են 2009թ: Սկզբում, նրա խոսքով, ապրում էին նորմալ կյանքով, դրանից հետո սկսվել են կոնֆլիկտները:

Fox News-ի փոխանցմամբ՝ Մատինի նախկին կինը ծնվել է Ուզբեկստանում:

Երբ կնոջ ծնողները իմացել են ընտանեկան բռնության մասին, մեկնել են Ֆլորիդա և տարել իրենց դստերը: Նրանց ամուսնությունն ընդամենը մի քանի ամիս է տևել:

Ամուսնալուծությունից հետո, կնոջ խոսքով, Մատինն առավել հավատցյալ է դարձել, նա մի քանի տարի առաջ ուխտագնացություն է կատարել Մեքքա:

The Washington Post-ի տեղեկությունների համաձայն՝ Մատինի հայրը սատարում է «Թալիբան» շարժմանը:




Լրահոս