Սերժ Սարգսյանը շնորհավորել է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, բանաստեղծ Փիթեր Բալաքյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և բեղմնավոր գրական գործունեություն:

«Ձեր ստեղծագործությամբ կրկին ամերիկյան գրականություն բերելով Հայոց ցեղասպանության թեման՝ համաշխարհային հանրությանը մեկ անգամ ևս հիշեցրիք մեր ժողովրդի ողբերգության և վերածննդի մասին:

Բարձր բարոյականություն և կախարդիչ հմայք ունեցող Ձեր գործերը սիրվել և գնահատվել են թե՛ բազմահազար ընթերցողների և թե՛ գրականագետների կողմից, ինչի վառ վկայությունը վերջերս Ձեզ շնորհված Պուլիցերյան մրցանակն է:

Ձեր ստեղծած գրականությունը համամարդկային է և մնայուն:

Հայաստանում սիրում են Ձեզ և հպարտանում Ձեզնով»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:




Լրահոս