Հայաստանը հայտնվել է միջազգային տուրբոլենտ հոսանքների խաչմերուկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմիցս նշել եմ իմ հոդվածներում այն անհերքելի պատմական փաստերի մասին, որ երբ աշխարհը խառնվել է իրար, մենք միշտ տուժող կողմ ենք հանդես եկել և դասեր չենք քաղել հենց մեր պատմությունից: Ասածս վերաբերում է դարեր շարունակ «հզորների» տարատեսակ զավթողական արշավանքներին, համաշխարհային և լոկալ պատերազմներին, նոր պետական սուբյեկտների գոյացմանը կամ հների փլուզմանը…

Այժմ, եթե որևէ իմ հայրենակից միամտաբար կարծում է, թե վաղուց ավարտվել է դարեր տևող վերը նշված աշխարհը խալխլող՝ մի ազգը մյուսին ծառայեցնող գործընթացները, ապա ներելի է, բայց եթե այդ կարծիքին է ներկայումս Հայ Ազգի ճակատագրի տնօրինումը զավթած քաղաքական թիմը, ապա ցնցումները բոլոր ոլորտներում անխուսափելի են և առաջին «ցնցվողները» հենց ներքին զավթիչներն են լինելու…

Այժմ անդրադառնամ պատմական պահի կարևորության փաստարկված հիմնավորումներին, իսկ որպես ենթավերնագիր առաջարկում եմ հետևյալը.

ՎՃԱՐՈՒՆԱԿ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՄԱՐ ՄՂՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՀԱՅ ԱԶԳԸ ՆՐԱ ԷՊԻԿԵՆՏՐՈՆՈՒՄ…

Բուն նյութը ներկայացնելը շատ ծավալուն է, կփորձեմ հակիրճ, սակայն մեկ կարևոր փաստ միշտ պետք է հիշել: Ամերիկյան STRATFOR վերլուծական կենտրոնի հիմնադիր Ջորջ Ֆրիդմանը ուղիղ մեկ տարի առաջ՝ 2015թ-ին, Չիկագոյում իր ելույթում բացահայտ արտահայտեց այն միտքը, որ ԱՄՆ-ի համար հիմնական նպատակ եղել և մնում է Գերմանիայի և Ռուսաստանի միջև մերձեցման որևէ գործընթաց խափանելը, ավելին՝ հարկավոր է այնպիսի քաղաքականություն վարել, որ նրանց շահերը միշտ հակադրվեն… Հրեա Ֆրիդմանի ասածը ապացուցում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասնակցությունը և կազմակերպական գործունեությունը վերջին հարյուրամյակում Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում` իրար դեմ հանելով Ռուսաստանին և Գերմանիային… Անհավատները կարող են որոնել youtube-ում՝ «Главной целью США всегда было не допустить союза России и Германии» Ֆրիդմանի դասախոսությունը… Կանխամտածված խորամուղ չեմ լինում Ֆրիդմանի մնացած մտքերին, որոնցից է, օրինակ, Իսլամական պետությունը այնքան էլ մեծ վտանգ չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, բայց ստորև ներկայացրած վերլուծության համար առավել կարևոր է հիշել, որ 20 տարուց առավել STRATFOR մասնավոր անալիտիկ կենտրոնը հանդիսանում է ամերիկյան կառավարության հիմնական ռազմավարական և մարտավարական նախագծեր կազմողը և ուղղորդողը…

Հավանաբար գերմանական քաղաքական վերնախավի համբերության բաժակը վաղուց էր լցվել, քանի որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի շրջանակներում միշտ փորձում էր Գերմանիային ներքաշել իր կողմից հրահրվող անդրօվկիանոսյան հակամարտություններին, միաժամանակ չխորշելով ԿՀՎ-ի կողմից Մեկելի հեռախոսազրույցների ձայանգրելը…

Արդյունքը եղավ այն, որ անտեսելով սանկցիաների գոյությունը, Ռուսաստանը և Գերմանիան գնացին առավել բազմաճյուղ համագործակցության՝ գործի դնելով գերմանական տեխնոլոգիաները և ռուսական հումքային ռեսուրսները, որի հիմնական դարակազմիկ նախագիծը հանդիասացավ 2012 թվականից Բալթիկ ծովով արդեն կառուցված և շահագործվող «Հյուսիսային Հոսք» և նոր կառուցվելիք «Հյուսիսային Հոսք-2» գազամուղերը:

Այս նախագծերի հիմնական տնտեսական և քաղաքական փոխկապակցած առավելություն-առանձնահատկություններն են.
-շրջանցվում են Լեհաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի և մնացած հյուսիսային երկրների արհետական քաղաքական խոչընդոտները՝ գազամուղին տրանզիտ փայ մտնելու ակնկալիքը,
-Գերմանիան դառնում է Եվրոպայի համար հիմնական էներգո-խաղացող՝ առավել ամրապնդելով Եվրամիությունում իր հեգեմոն դերը բոլոր առումներով,
-«Հյուսիսային Հոսք»-ը ծովի հատակով ձգվող աշխարհում առաջին գազամուղն է իր 1224 կմ երկարությամբ, որի իրականացմանը իրենց մասնակցությունը բերեցին նաև Ֆրանսիան, Նիդերլանդները,
-«Հյուսիսային Հոսք-2» լինելու է առավել հզոր և շահագործվելու է 2019 թվականից, իսկ որպեսզի այն կյանքի կոչվի առավել արագ և որակով, ռուսական կողմը գազամուղի շինարարությունը հանձնեց գերմանացիներին…

Կարծում եմ բավական են ներկայացված փաստերը հետագա ասելիքիս համար, հետևաբար բաց եմ թողնում մնացած փաստերը ու հակափաստարկները ծրագրի իրականացման վերաբերյալ, միայն թե վերը նշվածից հարկավոր է ֆիքսել -«Հյուսիսային Հոսք-2» շահագործման 2019 թվականը…

ՀԱՄԸՆԿԵԼ Ե՞Ն ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԵՐԸ…

Ինքս միանշանակ 100 տոկոսանոց չեմ համարում ենթավերնագրում դրված միտքը, բայց համոզված եմ, որ խելացի ներքին և արտաքին քաղաքականություն վարելու դեպքում Հայաստանը գոնե այս անգամ շահած դուրս կգա… Շեշտում եմ՝ խելացի ներքին և արտաքին իրար փոխլրացնող քաղաքականություն… Այսինքն ՀՀ-ն պարտավոր է այնպիսի քաղաքականություն վարի, որ եթե զոռով էլ լինի, ապա պետք է ամեն գնով տեղավորվել ռուս-գերմանական շահերի կենտրոնում … Մնում է Աստված կանչենք, որ Էրդողանի նման իդիոտը երկար մնա և դեռ սահմանադրորեն ամրացնի իր տիրապետությունը…

Ընդհանրապես վճարունակ Եվրամիությունը էներգակիրներ ունեցող բոլոր երկրների համար վաղուց հանդիսանում է մեծ հետաքրքրություն ներկայացնող սուբյեկտ և այդ շուկայի համար իրական և թետնտեսական պատերազմներ են մղվում Եվրոպայի սահմաններից շատ հեռու ու պատկերացրեք Հայաստանը (Արցախը ներառյալ) անկախ իր կամքից զերծ չէ այդ պատերազմից:

Առաջ անցնելով` նշեմ իմ մոտ առաջացած հետևյալ հարցերը, որոնք էլ առիթ տվեց մտքերս տալ թղթին.

ա) ինչպե՞ս է ստացվում, որ երկու երկրների գլխավոր հրամանատարներ՝ ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, գտնվելով միաժամանակ երկրից դուրս (Վաշինգտոնում), սկսում ենլայնամասշտաբ պատերազմ.. Ինքս պատմության մեծ գիտակ չեմ, բայց նման նախադեպ չեմ հիշում՝ երկրները պատերազմեն առանց գլխավոր հրամատարների, իսկ զինադադար կնքեն Գլխավոր շտաբի պետերը երրորդ երկրում…

բ) ի՞նչը ստիպեց Հայաստանի գլխավոր հրամատարին ապրիլյան կարճատև պատերազմը դեռ չավարտված շտապ մեկնել Գերմանիա և հանդիպել կանցլեր Մերկելին…

գ) ի՞նչը ստիպեց մինչև ատամները զինված Ալիև-մոլոդոյին ապրիլյան պատերազմի օրերին առաջինը հայտարարել պատերազմական գործողույթունները դադարեցնելու մասին և վազել Մոսկվազինադադարի…

դ) ի՞նչը ստիպեց գերմանական Բունդեսթագին արագացված տեմպերով ընդունել Հայոց Մեծ եղեռնը փաստող և դատապարտող բանաձև՝ հրահրելով Էրդողանին գազազեցնելուն, հետաբարմղելով նրան հետագա առավել անհավասարակշիռ քայլերի..

ե) ի՞նչու Բունդեսթագի ընդունած բանաձևից հետո Մերկելի մոտ շտապեց Ալիև-մոլոդոյը…

Իմ համոզմամբ Եվրամիությանը հարավից էներգակիրներ վաճառելու պատրաստ երկրները հասկացել են, որ կրակի հետ են խաղում, երբ փորձում են ռուս-գերմանական հյուսիսային գազամուղինայլընտրանք հանդիսացող հարավային ուղիներ փնտրել և այդ առթիվ կեղծ պարտնյորների դերակատարություն են ստանձնում, որոնց թվում են Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը… Դե իսկԱրաբական թերակզուց Սաուդյան Արաբիան, Կատարը…

Շատ հետաքրքիր է Իրանի կեցվածքը, որը կարծես հոգնել է Հայաստանին (բայց փաստացի Ռուսաստանին) համոզել հարավից միասին մուտք գործել Եվրոպական շուկա` Վրաստանով և Սև ծովով…

Իմ համոզմամբ մերձավոր-արևելյան քաոսը երկարելու և թեժանալու է միչև 2019 թվականը, որին մաս է կազմում սիրիական հակամարտությունը, Թուրքիայի ներսում ընթացող քաղաքացիականպատերազմը քրդերի դեմ, իրաքյան, եգիպտական, թունիսյան քաղաքական խառնաշփոթ վիճակները, Իրանի և Սաուդյան Արաբիայի հակամարտությունը Եմենում և իսլամական ողջ աշխարհում… Այսամենին, եթե ավելացնենք տարբեր երկրներում մետաստազ տված Իսլամական պետությունը, ապա պատկերը կամբողջանա…

Բանականությունը հիմք ընդունելով շատերիս մոտ հերթական հարցն է առաջանում.

-ի՞նչն է պատճառը, որ ռուսական կանոնավոր բանակը իր ժամանակակից սպառազինությամբ վերջնականապես չի վերացնում խալիֆաթը… Ի՞նչ է իսլամական պետություն կոչվածը այդքան կայացել է՞…

Պատասխան. հարավը պետք է «եռա» մինչև 2019 թվականը, քանի դեռ շահագործման չի հանձնվել «Հյուսիսային Հոսք-2» գազամուղը…

Իսկ ի՞նչ են անելու Գերմանիան և Ռուսաստանը 2019-ից հետո, երբ շահագործվի «Հյուսիսային Հոսք 2»-ը: Փորձելու են էլ ավելի ապակայունացնել հարավում և մերձավոր արևելքում տիրող վիճակը կամայն տարածքներում որտեղ, որ հնարավոր է նախագծվեն հարավային գազամուղներ՝ ստեղծել նոր պետական կազմավորումներ (օրինակ Քրդստանի կամ ընդլայնված Հայաստանի տեսքով, կամ երկուսնմիասին):

Սա պարզ տեխնոլոգիա է՝ գազամուղը որքան շատ տարանցիկ երկրներով անցնի, այնքան այն անիրականալի ու անարդյունավետ է համարվում, հետևաբար ներդրողները երկար են մտածում, շատ երկար… Այսինքն «վենտիլների» առատությունը միշտ էլ խնդիրներ է առաջացրել…

Ստացվում է Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի գազային պաշարները հարավով եվրոպական շուկա հասցնելու համար պետք է գազամուղն անցնի հետևյալ որևիցէ ուղիներով.

-մասնատված Վրաստանով (Իմերետիա, Մենգրելիա, Ջավախք և այլն) դեպի մասնատված Թուքիա (Քրդստանով և Արևմտյան Հայաստանով),

-Հայաստանով (Արցախը, Ջավախքը և Արևմտյան Հայաստանի մի մասը ներառյալ) դեպի Քրդաստան…

-կամ դրանք պետք ուղորդվեն դեպի հյուսիս՝ արդեն շահագործվող ռուսական գազամուղեր…

Այս գործընթացին որպես հակակշխռ Միացյալ Նահանգները իր բուռն է հավաքել հարավում նեղն ընկած էներգակիր երկրներին ու փորձում է Տրանսադրիատիկ անունը կրող նախագիծը կյանքի կոչել, որըսակայն իր հզորությամբ չի կարող այլընտրանք համարվել ռուս-գերմանական հյուսիսային հոսքին…

Եզրակացում-վերջաբան

Համոզված եմ, որ շատերը կվորակեն ասածս ոչ իրատեսական, կամ ավելի կոպիտ, կամ գռեհիկ… Հոգ չէ, միայն մինչ կարծիք կազմելը հիշեք, որ այս գործընթացներին Հայաստանի մասնակցությունը լինելուէ նվազագույն… Հայաստանից պահանջվելու է միմիայն սփյուռքի հետ գրագետ կազմակերպած փաստացի պետական գոյություն…

Կրկնվեմ՝ պատմությունը մեզ վերջնագիր է ներկայացրել, չի կարելի դարեդար նույն սխալը գործել, հետևաբար միչև 2019 թվականը մեր հզորանալուն այլընտրանք չի մնացել, իսկ 2019-ից հետո պատրաստպետք է լինենք մեր գիրկ առնել մահմեդական դարձած հարյուրհազարավոր մեր քույր-եղբայրներին՝ համշենահայությանը, իրենց տարածքով և Հոպա մայրաքաղաքով…

Այս ամենին, եթե ավելացնենք, որ «փոքրիկ» Հայաստանը` իր Արցախ և Սյունիք նահանգներով հանդիսանում է ԱՆԱՌԻԿ ԱՄՐՈՑ ընդդեմ պանթուքիստական աշխարհաքաղաքական ծրագրի, որիտուժող կողմեր են հանդիսանում Ռուսաստանը՝ մինչև Յակուտիա և Չինաստանը՝ իր ույգուրներով հանդերձ, ապա միջազգային թուրբոլենտ հոսանքների էպիկենտրոնում գտնվող Հայաստանի պատկերը կամբողջանա…

Հայության համար հարցերի հարցը հակամարտությունն է միչև ատամները զինված երկու թուրքական պետությունների արանքում, հետևաբար Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունըպետք է դեն նետի իր ապերախտ կարգավիճակը՝ արտահայտված աշխարհասփյուռ Հայ Ժողովրդի հանդեպ, և փորձի մոբիլիզացնել եղած հնարավորությունները ու իր ձեռքը վերցնի մեր կարողականության կյանքի կոչելը, որը շատ դեպքերում գտնվում է առանձին հայորդիների ձեռքում…

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի

փոխնախագահ 

Հարություն Առաքելյան




Լրահոս