
Սեպտեմբերի 24-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Ծառուկ Կ.-ին` իր վարած “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայով, բեռնված 1.5 խմ փայտանյութով:
Ծառուկ Կ.-ն չի ներկայացրել փայտանյութի ձեռք բերման համապատասխան փաստաթուղթ և բացատրություն է տվել, որ նույն օրը ձեռքի սղոցով Վահագնիի անտառպետության տարածքից ապօրինի հատել է 1 հաճարենի: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: