Իմ կարծիով, դա ոչ ամբողջական ինֆորմացիայի արդյունք է: Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով:
«Յուրաքանչյուր ազգ պետք է մեծարի իր ազգային հերոսներին: Նժդեհը հակառուս չի եղել, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նրան ներկայացնել հակառուս գործիչ, չարաչար սխալվում են», – նշեց նա:
Անդրադառնալով ռուսական կողմին պատասխանելուն` Շարմազանովը շեշտեց. «Ոչ մեկին ոչ մի բան չենք ուղարկում. ես պատասխանել եմ, իմ պատասխանը դրվել է համապատասխան պաշտոնյայի սեղանին»:
Մանրամասները` տեսանյութում: