Ինչն է եղել Սյունիքում տղամարդու անհետացման պատճառը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 11-ին Սյունիքի մարզի Վանք և Կալեր գյուղերի մոտակա ձորում քաղաքացի էր անհետ կորել: Ժամեր անց որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Աղիտու գյուղի բնակիչ 75-ամյա. Զ.-ի դին:

ArmLur.am-ը տղամարդու մավան հնարավոր հանգամանքների շուրջ զրուցեց Աղիտու համայնքի ղեկավար Ավետիս Ահարոնյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում հայտնեց, որ փրկարարները մեծ դժվարությամբ են իր համագյուղացու դին ձորից (մոտ 600 մ) դուրս հանել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: 75-ամյա ծերունու ընկնելու պատճառը անձրևներից հողի խոնավությունն է եղել: Ըստ նախնական վարկածի` հանգուցյալը գնացել էր բոխի հավաքելու, ոտքը սայթաքել է և ընկել ձորը :

Ուներ մեկ աղջիկ և մեկ տղա, ովքեր ամուսնացած են, ունեն երեխաններ: Ապրում են Ռուսաստանի Դաշնությունում: Մահացած տղամարդն ապրում էր կնոջ հետ:

Լիդա Եղիազարյան




Լրահոս