Մերկելը պատրաստ է զիջել Էրդողանին. ԶԼՄ-ներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմի տրամադրման հարցում Գերմանիան պատրաստ է զիջումների գնալ՝ հանուն ներգաղթյալների հարցով համաձայնագրի պահպանման, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպան Սեբաստիան Վուդի՝ պարբերականի տրամադրության տակ հայտնված դիվանագիտական հաղորդագրությանը:

«Չնայած արտաքին կոշտ դիրքորոշմանը՝ կան ակնարկներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ ծայրահեղ դեպքում գերմանացիները փոխզիջումների կգնան՝ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի պահպանման համար»,- ասվում է դիվանագետի հաղորդագրության մեջ:

Վուդը նշել է նաև, որ բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են հետաքրքրություն ցուցաբերել հակաահաբեկչական օրենքում կայանալիք հնարավոր փոխզիջումներին:

Նրա խոսքով՝ Գերմանիան կարող է «զսպել» Թուրքիային մինչև հոկտեմբեր: Էրդողանը, Վուդի խոսքով, չի ցանկանում «սրել իրավիճակը՝ բրիտանական հանրաքվեի նախաշեմին»:




Լրահոս