Ամերիկայի գավաթի խաղարկությունում ավարտին է մոտենում խմբային փուլը: B խմբի բացահայտ ֆավորիտ համարվող Բրազիլիայի ընտրանին խմբային փուլի վերջին տուրում ուժերը չափեց Պերույի հավաքականի հետ:
Հանդիպումն ավարտվել է Պերուի ընտրանու անակնկալ նվազագույն հաղթանակով՝ 1:0 հաշվով: Խաղն անցել է անչափ լարված պայքարում և միայն հանդիպման 75-րդ րոպեին Պերուի հավաքականը բացել է հաշիվն ու վաստակել այնքան կարևոր 3 միավորը:
Բրազիլիան չի կարողացել ուշքի գալ բաց թողած գնդակից հետո և, պարտվելով վերջին խաղում, զրկվել է փլեյ-օֆին մասնակցելու հնարավորությունից: