Թուրքիայի արևելքում գտնվող Թունջելի գավառում հնչած պայթյունի արդյունքում 9 մարդ է տուժել, փոխանցում է RT-ն՝ հղում անելով Hurriyet Daily News-ին:
Այս մասին հայտնել են անվտանգության ծառայության աղբյուրները:
Հաղորդվում է, որ ականապատ մեքենայի պայթյունը տեղի է ունեցել դատարանի շենքի մոտ: Ներկա պահին դեպքի վայրում հրշեջ ծառայության մեքենաներ են աշխատում: Զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Վերջին շրջանում Թուրքիայում աճել են նմանատիպ պայթյունների թիվը:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական Մարդին նահանգում ոստիկանության շենքի մոտ ականապատ մեքենա էր պայթել, պայթյունից հետո ոստիկանների և հարձակում գործած անձանց միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել: