Խաբեությամբ գումարներ եվ սարքավորումներ էր հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 24-ին, ժամը 22.30-ին, խարդախություն կատարելու կասկածանքով, Գայի արձանի մոտից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Գարիկ Ե.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում 1988 թ. ծնված Նարեկ Հ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով նրա անձնագրով Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից վերցրել է 300.000 դրամ արժողության “Սամսունգ Գալաքսի Ս-4” բջջային հեռախոս, մի քանի օր անց Սայաթ-Նովա եւ Թումանյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութից՝ 350.000 դրամ արժողության “Այփադ”, “Օրանժի” եւ “Բիլայնի” սպասարկման կենտրոններից՝ 60.000 եւ 200.000 դրամ արժողության բջջային հեռախոսներ` խոստանալով վճարել դրանց գումարը, սակայն խաբեությամբ տիրացել է նշված ապրանքներին` Նարեկ Հ.-ին պատճառելով ընդհանուր 1.260.000 դրամի նյութական վնաս:
Հուլիսի 27-ին 1989 թ. ծնված Աղվան Խ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով, նրա անձնագրով Գարիկ Ե.-ն Սայաթ-Նովայի փողոցում գտնվող խանութից վերցրել է 285.000 դրամ արժողության “Նոութբուք” համակարգիչ` խոստանալով վճարել գումարը, սակայն խաբեությամբ տիրանալով նշված համակարգչին, վաճառել է այն` Աղվան Խ.-ին պատճառելով 285.000 դրամի նյութական վնաս:
Հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում 1989 թ. ծնված Արամայիս Ա.-ի վստայությունը չարաշահելու եղանակով նրա անձնագրով Գարիկ Ե.-ն Կենտրոն վարչական տարածքում գտնվող էլեկտրոնիկայի խանութից վերցրել է 300.000 դրամ արժողության “Այփադ”, 225.000 դրամ արժողության “Սամսունգ”  պլանշետ եւ 230.000 դրամ արժողության “Գալաքսի 3” բջջային հեռախոս` խոստանալով վճարել դրանց գումարները, սակայն խաբեությամբ տիրանալով նշված ապրանքներին` վաճառել է այլ անձի` Արամայիս Ա.-ին պատճառելով ընդհանուր 755.000 դրամի նյութական վնաս:
Օգոստոսին 1969 թ. ծնված Անահիտ Գ.-ի վստահությունը չարաշահելու եղանակով նրա անձնագրով Գարիկ Ե.-ն Ռուբինյանց փողոցում գտնվող սուպերմարկետից վերցրել է 320.000 դրամ արժողության “Այփադ”, իսկ մի քանի օր անց ,Օրանժիե սպասարկման կենտրոնից վերցրել է 60.000 դարմ արժողության բջջային հեռախոս` խոստանալով վճարել դրանց գումարը, սակայն խաբեությամբ տիրանալով նշված ապրանքներին, վաճառել է այլ անձանց` Անահիտ Գ.-ին պատճառելով ընդհանուր 380.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս