Բաթումիի նավահանգստում 200 կգ հերոին է առգրավվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները 213 կգ հերոին են առգրավվել, որը թաքցրել էին Բաթումիի նավահանգստում մեքենայի կցասայլի հատակի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով երկրի ՆԳՆ-ին:

«Օպերատիվ աշխատանքների արդյունքում հունիսի 12-ին Բաթումիի նավահանգստում մեքենայի հատակին 356 կապոց թմրանյութ է հայտնաբերվել: Հաստատվել է, որ յուրաքանչյուր կապոցը 600 գրամ է կշռում, արդյունքում, 213կգ թմրանյութ է առգրավվել»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ թմրանյութերի անօրինական տեղափոխման համար 6-9 տարվա ազատազրկում է սպառնում:

«Ռուսթավի 2» հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ թմրանյութն առգրավվել է Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի միջոցով Իրանից Հոլանդիա ընթացող բեռնատար մեքենայից:




Լրահոս