ՀՀ Պաշտպանության նախարարությունում ուրբաթ օրը կեսօրից հետո հանդիպման էին հրավիրել բոլոր գործարարներին, որոնք աշխատում են ՊՆ-ի հետ, երբևէ մասնակցել են գնումներին կամ ցանկություն ունեն մասնակցելու և ապրանքներ կամ ծառայություններ մատուցելու բանակին: Հանդիպման նախաձեռնողը Պաշտպանության նախարարի տեղակալ Մովսես Հակոբյանն է, ով, հավանաբար, փորձում էր տպավորություն ստեղծել, որ այսուհետ Պն գնումների համակարգում ստվերային երևույթները և այլ բացթողումները բացառվելու են:
Այդ օրվա հանդիպումը բավական բուռն անցավ և մատակարար ընկերություններից մի քանիսը դժգոհ էին իրավիճակից և Մովսես Հակոբյանը նրանց հանդիպման էր հրավիրել նաև այսօր` քննարկելու վերջիններիս հուզող հարցերը:
Մոսինյան Գեղամը դժգոհություններ ուներ ձեռնոցների հետ կապված և պատրաստ էր նույնիսկ դատի տալ, որին ի պատասխան Մովսես Հակոբյանը ներկայացրեց, թե որ ատյաններ կարող է բողոքարկել և խորհուրդ տվեց գործող պայմանագրի շրջանակներում շարունակել մատակարարել:
«Խաչպար» ընկերության Սմբատ Բալասանյանն իր բողոքը ներկայացրել է նաև գնումների աջակցման կենտրոն, սակայն բացասական պատասխան ստացել: Նա Մովսես Հակոբյանին ներկայացրեց իր բողքները, որին ի պատասխան վերջինս նշեց, որ ինքը բոլոր տեխնիկական բնութագրերն ընթերցում է:
Իսկ «Վագաֆարմy» խնդիրներ է ունեցել վճարման հետ կապված, որը հնարավոր չի եղել անել փոփոխությունից հետո: Ընկերության ներկայացուցիչ Վահե Վարսանյանն անհանգստացած էր սև ցուցակում հայտնվելու հնարավորությունից, սակայն Մովսես Հակոբյանը հրապարակավ խոսք տվեց, որ նման բան չի լինի:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: