Սև ծովում Ռումինիայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը սկսել են համատեղ զորավարժությունները, փոխանցում է Korrespondent-ը:
Զորավարժությունները կտևեն հունիսի 13-17-ը:
Նշվում է, որ զինծառայողները մշակում են երկու պետությունների նավատորմերի միջև համագործակցության զարգացումն ու ստանդարտ ընթացակարգերը:
Ռումինական ՌԾՈւ կողմից մասնակցում են Regina Maria ռազմանավը, մեկ կորվետ, 2 հրթիռակիր, Puma Naval ուղղաթիռ և սուզորդների խումբ, ինչպես նաև ՄիԳ-21 Lancer 3 ինքնաթիռ:
ԱՄՆ ՌԾՈւ կողմից զորավարժություններին մասնակցում է Porter ամերիկյան ականակիրը: