ՈւԵՖԱ-ն պաշտոնապես կարգապահական գործ է հարուցել Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականների նկատմամբ՝ կապված երկրպագուների կարգազանցությունների հետ։
Թուրքիայի հավաքականի երկրպագուներն օգտագործել են ճայթրուկներ, խաղի ժամանակ կողմնակի իրեր նետել խաղադաշտ, Խորվաթիայի հավաքականի երկրպագուները նույնպես ճայթրուկներ են օգտագործել։
Այս ամենից բացի երկրպագուներից մեկը վազել է խաղադաշտ ու խփած գոլը տոնել ֆուտբոլիստների հետ: Գործերի քննությունը կմեկնարկի հուլիսի 21-ին։