
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ 69 կգ քաշային Վլադիկ Կարապետյանը դարձել է բրոնզե մեդալակիր: Հայ մարզիկը ցույց է տվել 288 կգ (127+161) արդյունքը: Նույն քաշային կարգում Վարդան Միլիտոսյանը 285 կգ (130+155) արդյունքով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը. տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը: