ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանն առաջիկա շաբաթ ԱԺ հաստատմանը կներկայացնի ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում իր թեկնածուին: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Ս. Սարգսյանը տատանվել է երկու հիմնական թեկնածուի միջեւ՝ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանի եւ Երեւանի դատախազ Հրաչյա Բադալյանի: Ավելին, այս օրերին նա հանդիպել է նրանցից երկուսի հետ էլ: Երեկ՝ երեկոյան, «Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում էին, որ Ս. Սարգսյանը կանգ է առել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Հ. Բադալյանի թեկնածության վրա: Փորձեցինք Ա. Օսիկյանից եւ Հ. Բադալյանից պարզել, թե ինչու են նախօրեի երեկոյան տարբեր ժամերի գնացել Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր: «Նման բան չի եղել, խնդրում եմ նման հարց մի՛ ուղղեք, ես երեկ՝ ողջ օրվա ընթացքում, աշխատանքի վայրում եմ եղել»,-շփոթված ասաց Ա. Օսիկյանը: Հ. Բադալյանը եւս ասաց. «Ինչ-որ ներկայացնում եք, իրականությանը չի համապատասխանում, կներեք, զբաղված եմ» ու անջատեց հեռախոսը:




Լրահոս