Մի խնդիր կա, որի մասին չի բարձրաձայնվում. համայնքների խոշորացումից հետո այն իրեն զգացնել կտա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը մտադիր է առաջիկայում, 116 գյուղեր եւ քաղաքներ միավորելով, դրանք դարձնել ընդհանուր 13 համայնք: Ինչպես հայտնի է՝ համայնքների միավորման նպատակը Եվրոպական միությունից դրամաշնորհ «պոկելն» է: Արագածոտնի մարզի միավորման սպառնալիքի տակ գտնվող գյուղերը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում իրենց դժգոհությունն են հայտնում. նրանց հիմնական մտավախությունն այն է, որ դրանից հետո համայնքներից մի քանիսն իսպառ կքայքայվեն:

Սակայն մի խնդիր կա, որի մասին չի բարձրաձայնվում, ու երբ խոշորացումը տեղի ունենա, այն իրեն զգացնել կտա: Բանն այն է, որ Արագածոտնի Մելիքգյուղը պատրաստվում են միավորել հարեւան տասը գյուղերի հետ՝ մեկ ընդհանուր համայնքում: Մելիքցիները մի քանի տարի է՝ դիմադրում են Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործմանը: Ակնհայտ է, որ եթե այդ գյուղը եւս միավորեն, ապա խնդիրն ինքըստինքյան կլուծվի: Միավորումից հետո մյուս գյուղերի բնակիչները դժվար թե դեմ կլինեն, որ մելիքցիների առողջության հաշվին իրենց մեծ համայնքային բյուջեն լրացուցիչ միջոցներ ստանա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս