«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդամենը մի քանի օր առաջ ուժի մեջ մտած ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը առաջիկայում կրկին փոփոխության կենթարկվի: Բանն այն է, որ միջազգային կազմակերպությունները, որոնք խոստացել են ֆինանսավորել ՀՀ ընտրական համակարգի բարեփոխման գործընթացը, դժգոհ են: Ու հիմա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի անունից գործող իշխանությանը զգուշացրել են, որ եթե ընդդիմության հետ համաձայնությունը չկայանա, եւ հրապարակային դժգոհություն լինի ԸՕ-ից, ապա ոչ մի օժանդակություն էլ չի լինի:
Հիշեցնենք, որ ընդդիմության կողմից բարձրացված առնվազն երկու խնդրի հետ կապված ՀՀ իշխանություններն իրենց մերժումը պատճառաբանել են ֆինանսի բացակայությամբ: Խոսքը վերաբերում է քվեարկությունը միայն նույնականացման քարտերով կազմակերպելու եւ տեղամասերը տեսահսկման համակարգերով կահավորելու խնդիրներին: Միջազգային կառույցները ՀՀ իշխանություններին փաստի առաջ են կանգնեցրել, եթե, ինչպես հայտարարում են, համաձայն են այդ համակարգերի ներդրմանը, ապա թող օրենքը փոխեն, եւ որքան գումար պետք է, կհատկացվի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: