Քաղաքական էլիտան հարսանքառատ «weekend» է ունեցել. քավորն էլ եղել է Գագիկ Բեգլարյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքական էլիտան հարսանքառատ «weekend» է ունեցել: Հունիսի 11-ին «Օջախ» ռեստորանային համալիրում կայացել է Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության փորձագետ Իրինա Քոչարյանի հարսանիքը։ Նա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի զարմուհին է, ԳԱԼԱՏԵԱ-ՄԵԴ էսթետիկ բժշկության կենտրոնի հիմնադիր տնօրենը, Վալերի Քոչարյանի անվան հիմնադրամի հիմնադիր տնօրեններից։ Սա Իրինա Քոչարյանի երկրորդ ամուսնությունն է, առաջին ամուսնությունից նա երեք դուստր ունի։ Հարսանիքին հրավիրված են եղել ոչ միայն Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները, այլեւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները։ Բիզնես-լեդիի ընտրյալը գործարար Արմեն Մանուկյանն է։

Հատկանշական է, որ հարսանիքից ընդամենը երկու օր հետո՝ հունիսի 13-ին, լրացավ Իրինա Քոչարյանի 40-ամյակը։ Մեր տեղեկություններով՝ հարսանիքը եղել է ղարաբաղյան ավանդույթներով եւ ժամանակակից մոտիվներով հագեցած։ Օրինակ՝ խորովածին փոխարինել է ժենգյալով հացը, իսկ տաշի-տուշիին էլ՝ ոչ ավանդական հայկական երաժշտությունը։

Ի դեպ, մեկ այլ էլիտար հարսանիք եւս. ուրբաթ օրն էլ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավի Արկադի քրոջ աղջիկն ամուսնացել է Davidoff ընկերության տնօրենի որդու հետ։ Հարսանիքի քավորն էլ եղել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։ Ի դեպ, Դերժավի Արկադի քույրը «Սլավմեդ» բժշկական կենտրոնի տնօրենն է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս