Փարիզի արվարձանում հանցագործը դանակահարել է ոստիկանին և պատանդ վերցրել նրա ընտանիքին, փոխանցում է Reuters-ը:
Արվարձանի բնակիչներին տարհանել են, թաղամասն անմիջապես շրջափակել են հատուկ նշանակության ուժերը:
Տղամարդը փակվել է տանը և կտրականապես հրաժարվել բանակցություններից: Այդ ժամանակ ուժայինները հարձակման են անցնել, որի արդյունքում մարդասպանին ոչնչացրել են:
Ոստիկանի կնոջը մահացած են գտել սենյակներից մեկում, 3 տարեկան երեխան չի տուժել, նա այժմ շոկային վիճակում գտնվում է հիվանդանոցում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող Amaq գործակալությունը հաղորդագրություն է տարածել, որ հարձակում գործած անձը ԻՊ զինյալ է:
Ավելի վաղ Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը ոստիկանի սպանությունն ահաբեկչություն էր անվանել: