Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են: Այս մասին վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) WTI տեսակի թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 0,49%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց $48,39-ի:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0,46%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց $49,89-ի: