Պուտինի հրամանով զինված ուժերում անսպասելի ստուգումներ են անցկացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջով ՌԴ զինված ուժերում մարտական պատրաստվածության անսպասելի ստուգումներ են սկսվել: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն:

Նրա խոսքով՝ ստուգումները սկսվել են Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ին: Ստուգումներն անցկացվում են մարտական և զորահավաքային պատրաստվածությունը գնահատելու համար և կտևեն մինչև հունիսի 22-ը:

Մեծ ուշադրություն է հատկացվել, ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով, զինված ուժերի զորահավաքային պատրաստվածությանը, ինչպես նաև ստուգվում են  զորքերի կառավարման համակարգերի պատրաստվածությունը:

Վերջին տարիներին Ռուսաստանում պարբերաբար անսպասելի ստուգումներ են անցկացվում: Մասնավորապես, մարտին օդադեսանտային զորքերի ստուգումներ են անցկացվել, որոնց 30 հազար մարդ է մասնակցել:




Լրահոս