ԼԱՎ ՉԵՆ ԱՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկվա ասուլիսում անդրադարձել է «Ժողովուրդ» օրաթերթի երեկվա հրապարակմանը, որ անցյալ տարի կառավարության գաղտնի որոշմամբ ստեղծվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ կառավարական հանձնաժողով: Մանուկյանը հայտարարել է, թե այսպիսով հաստատվեց խորհրդարանում իր այն հայտարարությունը, թե այս իշխանությունն ամբողջությամբ գաղտնի գործունեություն է ծավալել, իր որոշումները գաղտնի է պահել ե՛ւ սեփական հասարակությունից, ե՛ւ քաղաքական ուժերից, այդ թվում` ՀՀԿ-ից: «Փաստորեն, չորս տարի Սերժ Սարգսյանը բանակցել է եվրոպացիների հետ, գումար է ծախսել, պատվիրակություններ են գնացել, եւ գաղտնի` նույն բանակցությունները վարել է նաեւ Ռուսաստանի հետ: Ո՞ր իրավունքով: Յուրաքանչյուր երկրի ղեկավար հնարավորություն ունի այդ խնդիրներն իր թիմի, իր կուսակցության, իր խմբակցության, իր խորհրդարանի, իր կառավարության, իր հասարակության հետ քննարկելու: Ո՞վ է Սերժ Սարգսյանին իրավունք տվել գաղտնի, իրար հակասող բանակցություններ վարել երկու միավորների հետ: Հայաստանն այն երկիրը չէ, որ այսպիսի դիվանագիտություն վարի եւ վերջում ասի` «լավ եմ արել»»,-ասել է պարոն Մանուկյանը:




Լրահոս