Կոնսենսուս արդեն իսկ գոյություն ունի, խոսքը վերաբերում է Ընտրական օրենսգրքի մի քանի դրույթների շուրջ քննարկումներին, որոնք շարունակվում են: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:
«Մենք անլուրջ որևէ գործով չենք զբաղվում, առավել ևս ընտրական օրենսգրքի հետ կապված, քանի որ այն կյանքի է կոչվել և պետք է իրագործվի ամբողջ թափով: Դրա համար պետք է ավելի լուրջ վերաբերվենք և օր առաջ իրագործենք: ՀԱԿ-ն է խնդիրը բարձրացրել, կարծես թե ձևաչափը հետագայում կլինի 4+4+4-ը: Այս քննարկումներին մասնակից կլինի նաև քաղաքացիական հասարակությունը», – ասաց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում