Կա հնարավորություն օգտվել մի երկրից, ինչպիսին ՌԴ-ն է, դատեք ինքներդ լա՞վ է, թե՞ վատ. քաղաքագետը` ՀՕՊ համաձայնագրի կնքման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանն արդեն իսկ օգտվում է Ռուսաստանի հակահրթիռային ծառայությունից, և բարձրացված աղմուկը ուղղակի փորձ է ցույց տալու առկա հակառուսական տրամադրվածությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Հայաստանի կողմից ՀՕՊ համաձայնագրի կնքումը Ռուսաստանի հետ լավ է, թե վատ հիմա չեմ գնահատի, դատեք ինքներդ: Փոքր Հայաստանի համար կա խնդիր ունենալու հակահրթիռային ծառայության կայան, ու կա հնարավորություն օգտվել մի երկրից, ինչպիսին ՌԴ-ն է, դատեք ինքներդ լա՞վ է, թե՞ վատ»:

Քաղաքագետը, բարձրացված աղմուկին անդրադառնալով, նշեց, որ վաղուց է, ինչ համագործակցում ենք ռուսների հետ, բայց պահը լարված է և մարդիկ ինչ-որ բան կարդացել են, լսել այդ համաձայնագրի մասին և սկսել են դրան դեմ հանդես գալ` առանց հասկանլու:




Լրահոս