Երկրպագուների համառուսական միության ավտոբուսում գտնվող բոլոր ֆուտբոլասերներին արտաքսել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է միության նախագահ Ալեքսանդր Շպրիգինը:
«Ոստիկանությունը բոլորին դուրս է բերել ավտոբուսից, հայտարարել արտաքսման մասին: Պատճառները հայտնի չեն: Ավտոբուսում 50 մարդ է գտնվել»,-ասել է նա:
Ավելի վաղ միությունը հայտնել էր, որ Լիլլ քաղաքում ֆրանսիական հատուկ նշանակության ուժերը շրջափակել են ավտոբուսն ու ստուգումներ են անցկացնում:
France Presse-ի հաղորդմամբ՝ նման որոշումը կապված է այն բանի հետ, որ երկրպագուները «հասարակական կարգին սպառնալիք են ներկայացնում»: