«Եթե մեր կողմի զինվորները գիշերային տեսանելիությամբ նայում են թշնամուն, ապա իրանք ի՞նչ գիտեն, կամ, մենք ի՞նչ գիտենք՝ թիկունքում ինչ է կատարվում»: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ համացանցում տարածված տեսանյութին, այս մասին նշեց ԲՀԿ պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը:
«Երբ իրենք հայտարարում են կամ տեղյակ են պահում մեր հրամկազմին, զինվորներն ի՞նչ գիտեն, թե ինչ գործողություններ են կատարվում, միայն էն կողմում կատարվելիքն է երևում տեսանյութում և ընդհանուր առմամաբ կարծիք են ստեղծում: Չի կարելի դրանից ընդհանուր կարծիք ստեղծել կամ զինվորի բղավոցից, կամ էլ ասել՝ թիկունքից եկան, թե չեկան, կամ հրամկազմը ինչ է մտածում, կամ ինչ գործողություններ է անում»,- ասաց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան