ԿԱԼԱՆԱՎՈՐԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ԼՂՀ ՊԲ N զորամասում ժամկետային զինծառայող Խաչատուր Խաչատրյանին հրազենային մահացու վիրավորում հասցրած նույն զորամասի ժամկետային զինծառայող Տիգրան Հակոբյանին կալանավորել են: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Տիգրանի մայրը` Էվելինա Հակոբյանը: Վերջինս պատմեց նաեւ, որ իրենք գնացել են իր որդու զորամաս, եւ քննիչները թույլ են տվել ընդամենը 2 րոպեով տեսնել նրան: «Դուք տեսնեիք, թե ինչ վախեցած ու ինչ սարսափելի վիճակում էր որդիս, նրան պետք է տանեն բժշկի մոտ: Որդիս ինձ պատմեց, որ նա Խաչատուրին հարցրել է պառոլը, հետո կրակել է օդ, բայց քանի որ Խաչատուրը ձայն չի հանել եւ դիրքից է իջել, որդիս կրակել է: Տղաս երբ իմացել է, որ իր ընկերն է, լրիվ կորցրել է իրեն, շատ վատ վիճակում էր»,-ասաց տղայի մայրը՝ հավելելով, որ իրենք հիմա սպասում են՝ քննությունն ավարտվի, եւ տեսնեն, թե ինչ է լինելու:




Լրահոս