Էս իրավիճակում քաղաքական դաշտում ներգրավվելը կամ նման մտորումներով ներթափանցելը ես ընդունելի չեմ համարում: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԼՂՀ ՊԲ հիմնադիր Սամվել Բաբայանի վերադարձին, նշեց ԲՀԿ պատգամավոր, Երդվյալ ազատամարտիկների միության նախագահ Ռուբեն Գևորգյանը` միաժամանակ ողջունելով նրա վերադարձը:
«Իսկ զուտ հայրենասիրական առումով ինչպես կարող ենք չողջունել: Չեմ էլ խուսափում ասել, որ ես ողջունում եմ նրա վերադարձը, եթե դա մաքուր է, ազնիվ է , հայրենասիրական մղումներով է», – նկատեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան