Սենոր Հասրաթյանի մեկնաբանությունը քառօրյա պատերազմին վերաբերող տեսանյութի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում հայտնված և մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութի շուրջ ArmLur.am–ը զրուցեց ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի հետ. «Ես միայն կասեմ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի նախահարձակ գործողություններին ի պատասխան ՊԲ-ն՝ զինվորից մինչև գեներալ իր պարտականությունները կատարել է փայլուն կերպով»:

Սենոր Հասրաթյանը հորդորեց նաև դիմել այն մարդկանց, ովքեր այդ տեսանյութը տարածել են և նման մեկնաբանություն արել:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որը ենթադրվում է՝ իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում:

Այնտեղ երևում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը: Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլատվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք: ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս:




Լրահոս