«Հայաստանում ապրող բոլոր եզդիներին կոչ եմ անում սեպտեմբերի 29-ին հավաքվել Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող եզդիների սրբատեղիի մոտ եւ մեղքերի թողություն անել»:
Մեղքերի թողությունը Հայաստանում հատկապես վերջին շրջանում մոդայիկ է դարձել իշխանավորների մոտ. մեղքերը գործում են, հետո եկեղեցի գնում, մոմ վառում, «մաքրվում» ու նորից շարունակում մեղքեր գործել: Հիմա նույն ավանդույթը Ազիզ Թամոյանը կարծես թե ուզում է մտցնել եզդիների մեջ: Հաշվի առնելով, որ Թամոյանը միշտ սատարել է գործող ռեժիմին, կարելի է ենթադրել, որ նա իր մեղքերի թողությունն է ուզում անել, որպեսզի հետագայում շարունակի սատարել իշխանություններին, սակայն իր մեղքերի թողության մեջ փորձում է ներգրավել նաեւ հայաստանաբնակ եզդիներին: