ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ու քանի դեռ երկրում գոյություն ունի ընկերային անարդարություն, կաշառակերություն, օլիգարխիա, ուրեմն ընդդիմադիր ենք: Սակայն բոլորովին հակված չենք ամեն ինչ սեւ տեսնելու եւ սեւ նկարագրելու… Պատրաստ ենք համագործակցելու ցանկացած իշխանության հետ, երբ հարցը վերաբերում է համայն հայության ընդհանրական շահերին»:

Հակոբ Տիգրանյան «Առաջին լրատվական»

Իսկ երբ նույն ՍԴՀԿ-ն մեկ անգամ արդեն լքեց ընդդիմությունը եւ սատարեց իշխանություններին, այդ ժամանակ երկրում ընկերային անարդարություն, կաշառակերություն եւ օլիգարխիա գոյություն չունե՞ր: Սրանք այն երեւույթներն են, առանց որի ՀՀ-ն արդեն չենք էլ պատկերացնում, սակայն ՍԴՀԿ-ն այս իրավիճակում էլ հեռացավ ընդդիմությունից: Հիմա էլ նոր ատենապե՞տն է ուզում ընդդիմադիր խաղալ: Սակայն խաղը լավ չէ սկսված, որովհետեւ Հ. Տիգրանյանը մատնեց իրենց` ասելով, թե պատրաստ է համագործակցել ցանկացած իշխանության հետ: Իսկ իր ասած` ընդհանրական շահերն էլ երեւի իշխանության կողմից լինող հետաքրքիր առաջարկներն են:




Լրահոս