ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՔԱՅԼԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով մեղադրյալ Հարություն Սարգսյանի հայրը՝ Անիի շրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մինչ օրս չի կարողանում քայլել, ավելին, սուր ցավեր ունի:
Հիշեցնենք, որ Կարեն Եսայանի սպանության գործով հերթական դատական նիստից հետո՝ հուլիսի 16-ին, Վարդան Ղուկասյանն իր թիմակիցների հետ ծեծի էր ենթարկել Սամվել Սարգսյանին: Շիրակի քննչական բաժնում Վ. Ղուկասյանի մասնակցությամբ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 118-րդ հոդվածի հատկանիշներով (ծեծ, որը պատժվում է առավելագույնը երկու ամիս կալանքով):
Երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ հարուցված այս քրգործով նշանակվել է երկրորդ փորձաքննությունը. «Փորձագետն ասել էր, թե իբր Սամվել Սարգսյանը վնասվածքներ չունի, մինչդեռ նա վնասվածքներ ունի, եւ մենք դիմեցինք, որպեսզի նշանակվի երկրորդ փորձաքննությունը, որը մինչ օրս շարունակվում է»: Հուսանք, որ այս դեպքում իրավապահները չեն վարվի այնպես, ինչպես արեց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի ծեծի դեպքում:
Ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը երեկ Գյումրիում հանդիպել է Վ. Ղուկասյանին: Մի մարդու, որին հետապնդում են քրեական պատմություններն ու սկանդալները: Ու թերեւս առաջիկայում սկանդալային քրեական «ռազբորկաներն» ու ծեծկռտուքի գործերը «կջրվեն» երկրի «առաջին դեմքի» անմիջական ցուցումով: Հենց նման ցուցումներն են, որ Վ. Ղուկասյանին այդպես անպատիժ են դարձրել:

Ք. Մ.




Լրահոս