ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

«Ալյանս» կուսակցությունը, փաստորեն, ֆեյսբուքյան գովազդներից բացի՝ այլ գովազդներով էլ է զբաղվում: Կուսակցության անդամները որոշել են նման գովազդներ փակցնել նաեւ ավտոմեքենաների վրա:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հաշմանդամ երեխայի տնային ուսուցումն ի՞նչ կարգով է կազմակերպվում: Ինչպե՞ս է իրականացվում այն:

Հեղինե Պետրոսյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդություններն են՝
բ) նյարդային համակարգի հիվանդություններ
սիստեմային ատրոֆիաներ՝ գերազանցապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ, արտաբրգային եւ այլ շարժողական խանգարումներ, նյարդային համակարգի այլ կազմափոխական հիվանդություններ, կենտրոնական նյարդային համակարգի ապամիելինացնող հիվանդություններ, էպիլեպսիա, նյարդամկանային սինապսի, մանկական ուղեղային պարալիզ եւ այլ պարալիտիկ համախտանիշներ, ողնուղեղի ախտահարումներ (բորբոքային),
գ) բնածին շեղումներ (զարգացման արատներ, դեֆորմացիաներ եւ քրոմոսոմային խանգարումներ)՝
ողնուղեղային ճողվածք, ողնաշարի ճեղքվածք, բնածին արատներ, ողնաշարի բնածին այլ անկանոնություններ, նյարդային համակարգի բնածին այլ անոմալիաներ, ոսկրամկանային համակարգի բնածին անկանոնություններ, զարգացման արատներ եւ ձեւափոխումներ,
դ) այլ օրգան-համակարգերի խանգարումներ՝
լեւմատիզմ՝ ակտիվ փուլում՝ շարունակական ռեցիդիվով ընթացող, պանկարդիտ, սրտի բնածին արատներ՝ սուբկոմպենսացիայի եւ դեկոմպենսացիայի փուլում, քրոնիկ թոքաբորբ՝ տարածուն պրոցեսի եւ արտահայտված ինտոքսիկացիայի առկայության դեպքում, հաճախակի ծանր նոպաներով կամ երկարատեւ ասթմատիկ վիճակով ընթացող բրոնխիալ ասթմա, նեֆրոտիկ համախտանիշով քրոնիկ երիկամային անբավարարությամբ ուղեկցվող քրոնիկ նեֆրիտ, մուկովիսցեդոզի ծանր ձեւեր, քրոնիկ հեպատիտ եւ ասցիտի երեւույթներով ընթացող լյարդի ցիրոզ, տարբեր օրգանների չարորակ նորագոյացություններ, արյան մակարդելիության խանգարում՝ տեղաշարժման դժվարության առկայության դեպքերում:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014թ. 1-ին խմբի հաշմանդամ երեխաների թիվը կազմել է 10.598, 2-րդ խմբի՝ 82.753, իսկ 3-րդ խմբի՝ 99.003:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ հայրության որոշման պետական գրանցման համար որտե՞ղ (որ մարմին) պետք է դիմել եւ ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել:

Ռոման Հայրապետյան (39 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հայրության որոշման պետական գրանցումն իրականացնում է հետեւյալ քաղաքացիական կացության ակտերի գրասենյակի մարմիններից մեկը.
-երեխայի՝ ամուսնության մեջ չգտնվող հոր կամ մոր բնակության վայրի կամ
-երեխայի ծննդի պետական գրանցման վայրի,
-հայրության կամ հայրության ճանաչման փաստի որոշման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմին, եթե հայրությունը կամ հայրության ճանաչման փաստը որոշվել է դատական կարգով:
Հայրության որոշման պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
-գրանցված ամուսնության մեջ չգտնվող հոր եւ մոր համատեղ դիմումը,
-ծնողների անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,
-երեխայի ծննդյան վկայականը, բացառությամբ այն դեպքերի, երբ հայրության որոշման գրանցումը կատարվում է երեխայի ծննդի գրանցման հետ միաժամանակ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ եթե ծնված երեխայի ծնողները գրանցված ամուսնության մեջ չեն գտնվում, եւ բացակայում է ծնողների համատեղ դիմումը կամ երեխայի հոր դիմումը՝ հայրության գրանցման վերաբերյալ, ապա հայրությունը որոշվում է դատական կարգով՝ համապատասխանաբար ծնողներից մեկի կամ մոր, երեխայի խնամակալի, կամ այլ անձի դիմումի հիման վրա, որի խնամքին է գտնվում երեխան, իսկ երեխայի չափահաս դառնալուց հետո վերջինիս ներկայացրած դիմումի հիման վրա:




Լրահոս