ԱԱԾ-ն հերթական անգամ երկարաձգեց Վահան Շիրխանյանի կալանքի ժամկետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ այսօր քննվեց «զինված հանցախմբի գործով» կալանավորված Վահան Շիրխանյանի կալանքի երկարացան հարցը: Կալանքի միջնորդությունը ներկայացրել է ԱԱԾ քննչական վարչությունը: Փաստաբանը դատարանին էր ներկայացրել երկու միջնորդություն: Առաջին միջնորդությամբ խնդրվում էր ազատ արձակել գրավի դիմաց, երկորդը` հիմք ընդունելով նրա առողջական վատ վիճակը:

Սակայն դատավոր Բեկթաշյանը մերժել էր երկու միջնորդությունն էլ` երկու ամսով կրկին եկարաձգելով Շիրխանյանի կալանքի ժամկետը:

Վահան Շիրխանյանի որդուց` Գեորգի Շիրխանյանից տեղեկացանք, որ Շիրխանյանի առողջական վիճակը այս պահին էլ ծանր է, ունի անոթների հետ կապված լուրջ խնդիրներ և որևէ բուժում չի ստանում. «Վահան Շիրխանյանի վիճակն այնքան ծանր է, որ անգամ գործը վարող քննիչն էր զանգահարել ու առաջարկում էր նրան տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց: Սակայն մենք հրաժարվեցինք, քանի որ դատապարտյալների հիվանդանոցում չկա անոթային բաժանմունք և մասնագետներ, ուստի ոչնչով չէին կարող օգնել նրան: Փոխարենը խնդրեցինք տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, որպեսզի բուժումը կազմակերպեր Շիրխանյաի բժիշկը, բայց մերժվեցինք,- հավելեց Գեորգի Շիրխանյանը:




Լրահոս