Էրդողանը նամակ է գրել Պուտինին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հաղորդվում է, որ իր նամակում Էրդողանը շնորհավորել է ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ (հունիսի 12-ին) և մաղթել, որպեսզի Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները «արժանի մակարդակի» հասնեն:

«Հարգարժան պարո՛ն Նախագահ: Թուրք ժողովրդի անունից շնորհավորում եմ ռուսներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, ինչպես նաև ցանկանում, որպեսզի մոտ ժամանակներս Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն արժանի մակարդակի հասնեն»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ընդ որում, նշվում է, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ևս նամակ է հղել իր գործընկերոջը՝ Դմիտրի Մեդվեդևին, որում հույս էր հայտնել, որ «մոտ ժամանակներս երկու երկրների միջև հարաբերությունները մեր ժողովուրդների շահերից բխող մակարդակի կհասնեն»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ հիասթափված է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխհարաբերություններից:




Լրահոս