Նժդեհի արձանի տեղադրման շուրջ աղմուկն անտեղի էր. Ալեքսանդր Իսկանդարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն, անդրադառնալով Նժդեհի արձանի տեղադրման շուրջ բարձրացված աղմուկին, նշեց. «Հարկ չկար այդքան արծարծելու այդ թեման, նամանավանդ եթե ուշադիր լինենք, թե որ հեռուստաընկերությունից էր հարցը տրվել ենթատեքստն ինքնին հասկանալի կլինի»:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսներից մեկի ժամանակ, անդրադառնալով Երևանում Նժդեհի արձանի տեղադրմանը, ասել էր, որ բոլորին քաջ հայտնի է Մոսկվայի վերաբերմունքը՝ նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության որևէ արտահայտության նկատմամբ և իրենց համար անհասկանալի է՝ ինչու է տեղադրվել այդ արձանը, չէ՞ որ բոլորս տեղեկացված ենք , թե Հայրենական մեծ պատերազմի ու Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդն ինչ սխրանք է գործել:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս