Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի միությունը (ՈւԵՖԱ)-ն պայմանականորեն որակազրկել է Ռուսաստանի հավաքականին մինչև «Եվրո-2016»-ի ավարտը, փոխանցում է RT-ն՝ հղում անելով կազմակերպության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությանը:
Հաղորդվում է, որ պատճառը Ֆրանսիայում Անգլիայի հավաքականի երկրպագուների հետ կազմակերպած անկարգություններն են:
Բաց այդ, Ռուսաստանի ֆուտբոլի միությունը տուգանվել է 150 հազար եվրոյով:
ՈւԵՖԱ-ում նշել են, որ կարող են պատժամիջոցներ սահմանել միայն երկրպագուների պահվածքի համար:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ֆրանսիայից 50 ռուս ֆուտբոլասերների են արտաքսել: