Թուրքիայում ԵՄ դեսպանը հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Հանս-Յորգ Հաբերը հեռանում է իր պաշտոնից, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով Անկարայում Եվրամիության պատվիրակության աղբյուրին:

Պատճառները չեն նշվում: Գործակալության հաղորդմամբ`  ավելի վաղ ԵՄ դեսպանը հանդես է եկել միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի՝ ԵՄ-Թուրքիա համաձայնագրի իրականացման հարցով կտրուկ նկատողություններով:

Մայիսին Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր Հաբերին, որպեսզի զայրույթը հայտներ՝ կապված նրա կտրուկ ելույթի հետ: Այդ ժամանակ դեսպանը հայտարարել էր, որ Թուրքիային ներկայացված 72 պայմանները, որոնք պետք է իրականացվեին Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզային ռեժիմի տրամադրման համար, սահմանվել են դեռևս 2013թ.:

Այդ համաձայնագրերի շրջանակներում՝ Եվրահանձնաժողովն առաջարկել էր հանել Թուրքիայի քաղաքացիների համար սահմանափակումները, եթե Անկարան իրականացներ վիզաների չեղարկման համար անհրաժեշտ պայմանները: Իր հերթին, Էրդողանը սպառնացել էր դուրս գալ միգրացիոն համաձայնագրից՝ Եվրամիությանը երկերեսանիության մեջ մեղադրելով:




Լրահոս