«Իսլամական պետություն»-ը հայտնել է իր առաջնորդի մահվան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող Amaq գործակալությունը հայտարարել է խմբավորման առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի մահվան մասին:

Mirror-ի փոխանցմամբ՝ Ալ-Բաղդադին սպանվել է ԱՄՆ գլխավորությամբ կոալիցիայի ավիահարվածների արդյունքում:

Պարբերականը՝ հղում անելով իսլամիստների գործակալությանը, հայտնում է, որ Ալ-Բաղդադին սպանվել է Ռամադանի 5-րդ օրը Ռաքքայում իրականացված ավիահարվածների արդյունքում:

Մեկ այլ աղբյուր հայտնում է, որ ահաբեկիչների առաջնորդը սպանվել է Մոսուլում:




Լրահոս