ՀԱՐՑ. Ինչպե՞ս է բնութագրվում անավարտ (կիսակառույց) շենքերի, շինությունների ավարտվածության աստիճանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ անավարտ (կիսակառույց) շինությունները գույքահարկով հարկման նպատակով ըստ ավարտվածության աստիճանի բնութագրման կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 29.05.2003թ. N645-Ն որոշմամբ, համաձայն որի՝
ա) շինությունները համարվում են մինչեւ 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության պատերը եւ միջհարկային ծածկը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.5,
բ) շինությունները համարվում են 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե կառուցված են շինության հիմնահարկը (հիմնահարկերը) եւ տանիքը. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 0.7,
գ) շինությունները համարվում են 80 եւ ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող, եթե լիովին ավարտված չեն հարդարման եւ հարակից աշխատանքները. գնահատման բանաձեւում կիրառվող գործակիցը՝ 1.0:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հատկապես տնտեսական ճգնաժամի արդյունքում Երեւանում շատացան կիսակառույց շենքերը, որոնց ավարտման հետ կապված հույսերը գնալով մարում են: Իսկ այդ շենքերում բնակարաններ գնած քաղաքացիներն էլ արդեն հոգնել են այս կամ այն ատյանի դռները թակելուց` պահանջելով կա՛մ վերադարձնել իրենց վճարած գումարները, կա՛մ կառուցապատողին պատասխանատվության ենթարկել: