Արթուր Օսիկյանն անտեսե՞լ է վարչապետի հրահանգը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքար է սկսել, այլև խնայողություններ անելու կոչեր արել: Մասնավորապես, վարչապետը հրահանգել է գործուղումների մեկնել միայն էկոնոմ դասով, սակայն, ինչպես պարզեցինք, ոչ բոլորն են հետևում նրա հրահանգներին:

Այսպես, ArmLur.am-ի ֆոտոխցիկը ֆիքսել է, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանն օրեր առաջ մեկնել է Մոսկվա, որտեղ նրան դիմավորել են VIP կարգով: Օսիկյանը Մոսկվա ևս VIP դասով է մեկնել, ինչը, սակայն, խնայողությունների մասին վարչապետի հայտարարությունից հետո իսկապես մտահոգությունների տեղիք է տալիս:

13410815_1218804781492904_94753434_o

Ինչևէ, մենք դիմեցինք ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության մամուլի ծառայությանը` տեղեկանալու համար, թե Օսիկյանի` Մոսկվա մեկնելու համար որքան գումար է հատկացվել: Ի պատասխան մեր հարցման, վարչության մամուլի ծառայությունից զարմանալի պատասխան տվեցին: Ըստ այդմ` Օսիկյանի համար ձեռք է բերվել Երևան-Մոսկվա-Երևան չվերթի էկոնոմ դասի ավիատոմս` 199.500 դրամ արժողությամբ: Սակայն մեր լուսանկարներն այլ բան են ասում:

13444131_1138413716215527_1437399338_n




Լրահոս