«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակում էր նախապատրաստում թուրք պատգամավորների և լրագրողների վրա, փոխանցում է Hurriyet-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ հավանական զոհերի անունները ներառված էին ահաբեկիչների՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս քաղաքում իշխանությունների կողմից առգրավված ցուցակում:
Ցուցակում նաև հայտնի լրագրողների անուններ են եղել, ահաբեկիչները թվարկել են նրանց բնակավայրերը: Բացի ցուցակից, առգրավվել են նաև 2 հրազեն և փաստաթղթեր:
Ահաբեկիչներին ձերբակալել են Թուրքիայի տարածք ներթափանցելու փորձի ժամանակ, փոխանցում է Yeni safak-ը: