Այս տապին, լայն բացելով պատուհանները, մի մոռացեք մոծակների մասին, որոնք անմիջապես ներթափանցում են բնակարան:
Շուկայում գոյություն ունեն մոծակների դեմ մի շարք էլեկտրական և մեխանիկական միջոցներ, որոնցից շատերը աշխատանքի ժամանակ աղմուկ են հանում կամ ձեռնտու չեն քիմիական բաղադրիչների առկայության պատճառով:
Ազատվեք քոր առաջացնող խայթոցներից.
Դրա համար անհրաժեշտ է՝
– 50 գ շաքարավազ
– 1 գ խմորիչ
– 200 մլ տաք ջուր (40 աստիճանից ոչ ավել ջերմաստիճանով)
– դատարկ պլաստմասե շիշ

Պատրաստման եղանակները՝
1. Վերցրեք դատարկ պլաստմասե շիշն ու զգուշորեն կտրեք, ինչպես պատկերված է լուսանկարում:

2. Ապա շշի մեջ շաքարավազ և տաք ջուր ավելացրեք: Առավել հարմար է չսպիտակեցված շաքարավազը կամ եղեգնաշաքարը:

3. Ստացված խառնուրդի վրա ավելացրեք մեկ գդալ խմորիչ, ընդ որում, այն պետք չէ խառնել:

4. Որպեսզի շաքարավազը լավ լուծվի, պետք է նախապես այն եռացնել, սակայն դրանից հետո պետք է սպասել, որպեսզի խառնուրդը հովանա մինչև 40 °:
Շշի ստորին հատվածը պետք է փակել կտրած հատվածով: Երկու մասերը պետք կպած լինեն միմյանց, քանի որ հակառակ դեպքում մոծակները կարող են դուրս գալ: Կարելի է նաև շիշն ամրացնել կպչուն ժապավենով:
Խառնուրդը պատրաստ է. այն կարելի է տեղադրել ծածուկ տեղ, և մոծակներն այլևս չեն անհանգստացնի:


























































































