Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի խաղողագործները դեռևս նախորդ տարվանից բարձրաձյանում են, որպեսզի իրենից մթերված տոննաներով խաղողի գումարը տրվի իրենց:
Շուտով կմոտենա այս տարվա մթերումը, իսկ նախորդ տարվանը դեռևս չի հատուցվել:
Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ կառավարությունը խաղողագործներին խոստացել էր մարել պարտքերը: ArmLur.am-ը փորձեց քաղցրաշենցիերից պարզել` արդյոք գործադիրը կատարե՞լ է իր խոստումը:
Մեզ հետ զրույցում խաղողագործներից Ավետիքը հայտնեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Քաղցրաշեն համայնքի ղեկավար Վալերիկ Գյուլամիրյանի միջոցով մաս-մաս վերադարձնում է գումարնները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաղցրաշենի գինու գործարանը պատկանում է գործարար և պատգամավոր Կարո Կարապետյանին:
Դե ինչ, մնում է սպասել` կլուծվի՞ ի վերջո այս խնդիրը:
Լիդա Եղիազարյան